Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը հուլիսի 8-ի երեկոյան Telegram-ում գրել է Կուրսկի Գորոդսկոյ լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի մասին: Խինշտեյնը գրել է, որ երեք մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել:
Նա հարվածն անվանել է «անմարդկային» և մեղադրել ուկրաինական կողմին «դիտավորյալ այն վայրին հարվածելու համար, որտեղ քաղաքացիական անձինք են գտնվել»:
Ուկրաինական զինվորականները չեն մեկնաբանել հարվածի մասին հաղորդագրությունները, և դրա վերաբերյալ անկախ տվյալներ դեռևս չկան: