Մատչելիության հղումներ

ՔԿ-ից հերքում են Մայր Աթոռում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները


Քննչական կոմիտեի խոսնակը հերքել է Մայր Աթոռում քննչական գործողություններ նախատեսելու վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունները:

Ասողիկ աբեղա Կարապետյանն էր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե՝ «այս պահիս տեղեկանում ենք, որ այդ անկյալ, հուդայացած հոգիները, ոտնահարելով ամեն նվիրականություն ու սրբություն, առավոտյան գազանաբար խուժելու են սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:

«Եվ ես՝ ինձ տրված քահանայական կարգիս իշխանությամբ և աստվածային հրամանով, որ է՝ «եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը կապեք, կապված կլինի» (Հովհ. Ի. 23), այս խոսքի ներգործությամբ կապում եմ՝ անիծելով բոլոր նրանց, ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները», - նշել էր նա:

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. - «Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։

Վարչապետի այս գրառումը ընդդիմադիրներն այսկերպ մեկնաբանեցին՝ «գրոհ է նախապատրաստվում վեհարանի ուղղությամբ. ուզում են վեհափառին ձերբակալել, մտնելու են Վեհարան՝ խուզարկության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG