Մատչելիության հղումներ

Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը կհանդիպեն Կուալա Լումպուրում


Կուալա Լումպուրում հինգշաբթի օրը կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Կարող եմ հաստատել. նման հանդիպում մշակվում է», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ դժգոհ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցը։

Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովն առաջին անգամ հանդիպել էին փետրվարին՝ Էր-Ռիյադում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG