Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ երկրորդ հանդիպումից հետո հայտարարել է, որ քննարկումները «կենտրոնացել են մեր պատանդներին ազատելու ջանքերի վրա», հայտնում է Times of Israel-ը։
Նա ընդգծել է, որ Իսրայելը վճռական է Գազայում իր բոլոր նպատակներին հասնելու համար՝ «ազատ արձակել մեր բոլոր պատանդներին՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած, վերացնել «Համաս»-ի ռազմական և կառավարական կարողությունները և ապահովել, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար»։
Իսրայելի վարչապետը նշել է, որ հանդիպմանը նաև քննարկել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված գործողության «հետևանքներն ու հնարավորությունները»։
«Այստեղ բացվում են հնարավորություններ խաղաղության շրջանակը ընդլայնելու, Աբրահամի համաձայնագրերը ընդլայնելու համար», - ասում է նա։
Նախօրeին ևս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նամակ հանձնել, որով Թրամփին առաջադրել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուն Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի