Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս րոպեներին քննում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Պատգամավորի կալանքի հարցը քննող դատավոր Արտակ Կարապետյանն ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն էր ընդունել։
Նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավորն անձեռնմխելիությունից զրկվեց, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությանը:
Ըստ գլխավոր դատախազի՝ պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար: Ազատությունից զրկելու հիմքերից մեկն էլ, ըստ գլխավոր դատախազի, այն էր, որ Սարգսյանը կարող է փախուստի դիմել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծեծկռտուք ԱԺ-ում. ՔՊ-ն կողմ քվեարկեց ընդդիմադիր պատգամավորին կալանավորելուն