Մեկնարկել են Ադրբեջանի ու Ղազախստանի համատեղ զորավարժությունները

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և Ղազախստանի զինծառայողների մասնակցությամբ «Թարլան-2025» համատեղ թռիչքային և մարտավարական զորավարժությունները, հայտնում է APA-ն՝ հղում անելով ադրբեջանական ռազմական գերատեսչությանը։

Համատեղ վարժանքները կտևեն մինչև հուլիսի 10-ը։

Դրանց նպատակն, ըստ Բաքվի, զինծառայողների մասնագիտական մակարդակը անօդաչու թռչող սարքերի օգտագործման ոլորտում բարձրացնելն է, ինչպես նաև փորձի փոխանակումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ ռազմաօդային զորավարժություն կանցկացնեն